Դատարանն արգելել է Քենեդիի կենտրոնին ավելացնել Թրամփի անունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Քրիստոֆեր Քուփերն անօրինական է համարել Քենեդիի կենտրոնը Թրամփ-Քենեդիի կենտրոն վերանվանելը՝ գտնելով, որ այն պետք է նվիրված լինի միմիայն ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 29-ին հայտնել է Politico-ն։

Դատավորը նաև չեղյալ է հայտարարել կենտրոնը վերանորոգման նպատակով երկու տարով փակելու որոշումը՝ նշելով, որ նման աշխատանքներ կարող են իրականացվել կենտրոնի ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո։

Դատավորն այս որոշումը կայացրել է՝ քննարկելով ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոյս Բիթիի հայցը։ Վերջինս նախկինում ընդգրկված է եղել Քենեդիի կենտրոնի տնօրենների խորհրդի կազմում։ Բիթին նշել է, որ կենտրոնի փակման և վերանորոգման որոշումն ընդունելու քվեարկության ընթացքում իրեն զրկել են ձայնի իրավունքից։ Իսկ Քենեդիի կենտրոնի ներկայացուցիչ Ռոմա Դարավին հույս էր հայտնել, որ դատարանը վերաքննիչ բողոքը քննարկելիս հաշվի կառնի Թրամփի «պատմական ներդրումը» մշակութային կենտրոնում։

Սպիտակ տան և Արդարադատության նախարարության ներկայացուցիչները չեն արձագանքել լրագրողների հարցումներին։ Դատարանում Արդարադատության նախարարությունն ապացուցում էր, որ կենտրոնի վերանվանման որոշումը օրինական է, քանի որ դա ոչ պաշտոնական անվանում է։ Հատկանշական է, որ Թրամփի անունը կենտրոնի շենքի ճակատին ավելացվել էր դեռ 2025-ի դեկտեմբերին։

Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնը, որը նաև հայտնի է Քենեդիի կենտրոն անվամբ, գործում է 1971 թվականից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականին լուծարել էր կենտրոնի հոգաբարձուների խորհուրդը և նշանակել նոր անդամների, որոնք նրան ընտրել են նախագահ և քվեարկել են նրա անունը կենտրոնի անվանը ավելացնելու օգտին։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ անձամբ հետաքրքրված է Քենեդիի կենտրոնի վերանվանմամբ։ Կենտրոնի աշխատակիցների հավաստմամբ՝ Թրամփն անմիջականորեն մասնակցել է համալիրի և պարահանդեսային դահլիճների վերաձևավորման նույնիսկ ամենափոքր մանրամասների քննարկմանը՝ աթոռների դիզայնից մինչև դեկորատիվ սյուների տեսքի ընտրությունը։

 

Հայերեն English Русский

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը