Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վրա Ռուսաստանի նոր զանգվածային հարձակման նախապատրաստման մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին  հայտարարել է, որ Կիևը հետախուզական տվյալներ ունի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ նոր զանգվածային հարձակման նախապատրաստման վերաբերյալ։

«Մենք հետախուզական ծառայություններից տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Կարևոր է, որ մեր բոլոր գործընկերները տեղյակ լինեն, թե ինչ է տեղի ունենում, և որ Ռուսաստանը շարունակում է ապավինել հրթիռներին և պատերազմի շարունակությանը, այլ ոչ թե դիվանագիտական քայլերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Զելենսկին Տելեգրամի իր ալիքում։

Նրա խոսքով՝ դա առաջին հերթին նշանակում է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցային ճնշում գործադրել, ինչպես նաև արագացնել գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հակաօդային պաշտպանության ոլորտում։

«Մեր գործընկերների հետ հակաօդային պաշտպանության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չի կարող ձգձգվել»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Հայերեն Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ