Օմանը մտադիր չէ վճար վերցնել Հորմուզի նեղուցով անցնող նավերից. ԱՄՆ ֆինանսների նախարար

1 րոպեի ընթերցում

Օմանը չի պատրաստվում վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից և ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 28-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Այս առավոտյան ես խոսեցի Օմանի դեսպանի հետ, և նա վստահեցրեց ինձ, որ իր երկիրը նեղուցով անցնելու համար վճար վերցնելու պլաններ չունի», - հայտարարել է ֆինանսների նախարարը։

Բեսենթի խոսքով՝ դեսպանն իրեն ասել է, որ Օմանը կցանկանար լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների հետ:

Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ընդունի մի համաձայնագիր, որի շրջանակում Իրանը կամ Օմանը կկարողանան վճար վերցնել Հորմուզի նեղուցով նավերի անցնելու համար։

Հայերեն Русский

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Վաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի