Իրան

ԱՄՆ զինուժը հերքել է Իրանում ամերիկյան օդանավի ոչնչացման մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինուժը հերքել է Իրանում ամերիկյան օդանավի ոչնչացման մասին լուրերը

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հերքել է տեղեկություններն այն մասին, որ իրանական ուժերն ամերիկյան օդանավ են խոցել Իրանի «Բուշեր» ատոմակայանի մոտակայքում։

«ԱՄՆ ոչ մի ինքնաթիռ չի խոցվել։ Բոլոր ամերիկյան օդանավերը գտնվում են իրենց նշանակված դիրքերում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է հրամանատարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավում խոցել են ամերիկյան օդանավ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում