Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին բարեկամական խոսքերի համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իրեն ուղղված ջերմ ու դրական խոսքերի, բարձր գնահատականի համար, որոնք ԱՄՆ առաջնորդն արտահայտել է հրապարակային Truth Social հարթակում կատարված գրառմամբ։

«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար»,-իր սոցցանցային էջերում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Թրամփը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ուժեղ և անվտանգ երկիր է դարձնում, նաև կիսում է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված իր տեսլականը։ Նա ընդգծել է մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի ժամանակ ստորագրված փաստաթղթերի կարևորությունը։ «Մեր պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ առաջ մղեց մի քանի կարևոր գործարք մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին հիմք կդնեն «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծին, որը կվերափոխի Հարավային Կովկասը և մեր հրաշալի ամերիկյան էներգետիկ ընկերություններին կօգնի մուտք ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ 

Քաղաքականություն

Փաշինյանը Հայաստանն ուժեղ և անվտանգ երկիր է դարձնում. Թրամփն աջակցություն է հայտնել վարչապետին

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը