Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ երկրի համար ավելի լուսավոր և անկախ ապագա հարթելու գործում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարն աջակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ երկրի համար ավելի լուսավոր և անկախ ապագա հարթելու գործում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը՝ երկրին ավելի լուսավոր և անկախ ապագա հարթելու գործում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուբիոն հայտարարել է Հայաստան կատարած այցի ընթացքում:

«Ես աջակցում եմ նրանց քաջությանը, ես աջակցում եմ նրանց տեսլականին, ես աջակցում եմ նրանց նվիրվածությանը, ես աջակցում եմ նրանց պատրաստակամությանը՝ իրենց երկրի ապագայի համար անել այն, ինչ անհրաժեշտ է դրան հասնելու համար: Եվ մենք շատ ուրախ և հպարտ ենք, որ դրա մի մասն ենք և անհամբեր սպասում ենք միասին ավելին անելուն»,- նշեց Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան է այցելել մայիսի 26-ին, այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրվել են երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագիրը և նախաստորագրել՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում