Գյումրին արժանի է ունենալու նորմալ քաղաքային կառավարում, և ունենալու է․ Ռուբինյան

3 րոպեի ընթերցում

Գյումրիում մայիսի 25-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով։ Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության հիմնադիր-անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ գյումրեցիներին հիշեցնելով, որ տարիներ առաջ հենց այդ` Վարդանանց հրապարակից է ազդարարվել Թավշյա հեղափոխության մեկնարկը։ 

«8 տարի առաջ էր, որ Նիկոլ Փաշինյանն այստեղից, հենց այս հրապարակից ազդարարեց թավշյա հեղափոխության սկիզբը։ Բայց կա մի պարադոքս․ մինչ օրս քաղաքային, տեղական ինքնակառավարման իմաստով հեղափոխությունը Գյումրի այդպես էլ չի հասել։ Այսօր մենք քայլում էինք Մուշ թաղամասով, 58 թաղամասով, և փողոցները կարծես ռմբակոծված լինեին, կարծես 1946 թիվը լիներ։ Մի կողմից մենք ափսոսում ենք և մեզ մեղավոր ենք զգում, որ Գյումրին այդպես էլ հեղափոխական կառավարում չունեցավ, բայց մյուս կողմից էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երբեք Գյումրիում քաղաքային կառավարում չի ստանձել, որովհետև չի ստացել համապատասխան մանդատ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ռուբինյանը՝ կոչ անելով, որ հունիսի 7-ի ընտրություններին Գյուրին «Քաղաքացիական պայմանագրին» տա այդ մանդատը:

Ռուբեն Ռուբինյանը նկատեց՝ Գյուրին արժանի է ունենալու նորմալ քաղաքային կառավարում, և վստահեցրեց՝ Գյուրին այդ կառավարումն ունենալու է։

«Դա անելու համար անհրաժեշտ է մեկ բան․ ընտրություններ 2026-ին քվեարկել 16-ին», - հավելեց նա։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ 

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։    

 

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի