Գավառի պետական համալսարանում անցկացվել է «Գավառի բանարվեստի մերօրյա դրսևորումները» խորագրով բաց դաս

3 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում կայացել է գիտագործնական ուղղվածությամբ «Գավառի բանարվեստի մերօրյա դրսևորումները» խորագրով բաց դաս, որը վարել է  Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լուսինե Ղռեջյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԳՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բաց դասին ներկա են եղել  հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, նաև՝ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, ովքեր  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Հովհաննիսյանի ղեկավարմամբ իրականացնում էին նախագծային աշխատանք՝«Բանավոր պատմությունների գանձարան» թեմայով:

Բաց դասի ընթացքում Լուսինե Ղռեջյանը հանգամանորեն ներկայացրել է  Գավառի տարածաշրջանի բանահյուսական ժառանգության հարուստ պատմությունը, անդրադարձել  դաշտային բանահավաքչական աշխատանքների մեթոդաբանությանը, բանագիտական նյութերի գրառման և հրատարակման գործընթացներին: Հատուկ անդրադարձ է կատարվել  Գավառի տարածաշրջանի բանահյուսության արդի վիճակին և կենսունակությանը ժամանակակից սոցիալ-մշակութային պայմաններում:

«Դասն անցավ փոխներգործուն մեթոդներով, ակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով: Աշակերտները ներկայացրին նախագծային աշխատանքների շրջանակներում իրենց գրառած բանահյուսական պատառիկներն ու նյութերը: Լուսինե Ղռեջյանը յուրաքանչյուր թեմայի շուրջ տվեց մասնագիտական պարզաբանումներ, ուղղորդեց սովորողներին գիտական ճշգրիտ ձևակերպումների հարցում: Ամփոփելով բաց դասը՝ Լուսինե Ղռեջյանը կարևորեց ազգային մշակույթի և բանարվեստի ավանդույթների շարունակականության ապահովմանն ուղղված աշխատանքները և երիտասարդ սերնդի դերը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ու արժևորման հարցում»,-ներկայացրին Գավառի պետական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

 

Խոսրով խլղաթյան

Հայերեն

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/10/26

Ասիական ինդեքսներ - 05/10/26

Մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ

Բուլղարիայի փոխվարչապետը 30-ամսյա ժամկետ է սահմանել երկրում Rheinmetall-ի գործարանի կառուցման համար. BTA