ԱԷՄԳ-ն բանակցություններ է վարում ՌԴ-ի և Ուկրաինայի հետ Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում հրադադարի շուրջ
2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններ է վարում ժամանակավոր տեղային հրադադարի շուրջ՝ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի (ԶԱԷԿ) էլեկտրամատակարարման գծերի վերանորոգում անցկացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործակալությունը հաղորդագրություն է տարածել X-ում:
«Զապորոժիեի ԱԷԿ-ը շարունակում է կախված մնալ իր վերջին արտաքին էլեկտրամատակարարման գծից, մինչ ԱԷՄԳ-ն շարունակում է բանակցություններն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հետ ժամանակավոր տեղային հրադադարի շուրջ՝ վերանորոգման աշխատանքներ անցկացնելու համար», - նշում է ԱԷՄԳ-ն՝ վկայակոչելով գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։
Գործակալությունում հիշեցրել են, որ մարտի 24-ին 750 կՎ լարվածությամբ «Դնեպրովսկայա» հիմնական գծի անջատումից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ն արտաքին սնուցում է ստանում 330 կՎ լարվածությամբ «Ֆերոսպլավնայա-1» պահեստային գծով: Այս ընթացքում կայանը երեք անգամ կորցրել է արտաքին էլեկտրամատակարարումը:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպր գետի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ: Այն Եվրոպայում ամենախոշոր ԱԷԿ-ն է բլոկների թվով և սահմանված հզորությամբ. այն ունի վեց էներգաբլոկ՝ մեկական գիգավատտ հզորությամբ։ 2022 թվականի հոկտեմբերին ատոմակայանն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։