Տնտեսություն

Փաշինյանը ՌԴ-ի կողմից ծաղիկների ներմուծման սահմանափակումները աշխատանքային իրավիճակ է անվանել

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ՌԴ-ի կողմից ծաղիկների ներմուծման սահմանափակումները աշխատանքային իրավիճակ է անվանել

Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակումները նոր երևույթ չեն և նման հարցեր պարբերաբար քննարկվում են Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՌԴ-ի կողմից հայկական ծաղիկների ներմուծման սահմանափակմանը՝ Փաշինյանն ասել է, որ ֆիտոսանիտարական պահանջներին չհամապատասխանող ապրանքների դեպքում նման սահմանափակումներ միշտ էլ եղել են։

«Այդ սահմանափակումները միշտ էլ եղել են, որովհետև ցանկացած ապրանք, որը ֆիտոսանիտարական ստանդարտին չի համապատասխանում, այդ սահմանափակումները միշտ գոյություն են ունեցել և միշտ գոյություն են ունենալու»,-նշել է վարչապետը։

Նրա խոսքով՝ վերջին ութ տարիներին նման իրավիճակներ տասնյակ անգամներ են արձանագրվել՝ ոչ միայն ֆիտոսանիտարական, այլև այլ տեսակի խնդիրների պատճառով։

Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ նիստերում պարբերաբար քննարկվում է նաև այն հարցը, թե ԵԱՏՄ ներսում շրջանառվող որոշ ապրանքներ որքանով են իրականում արտադրված անդամ երկրներում։

«Հիմա պատվիրակություն է եկել, և սա հերթական աշխատանքային իրավիճակն է»,-ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ տրամաբանությունն այն է, որ միության ներսում արտադրված ապրանքները պետք է ազատ տեղաշարժվեն։

Նա նաև նշել է, որ նման հարցերը պարբերաբար քննարկվում են ինչպես ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի, այնպես էլ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերում։

«Ես միակ ղեկավարն եմ, որ երկու ձևաչափում էլ մասնակցում եմ»,-ասել է Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում