Աշխարհ

Հնդկաստանը էբոլա վիրուսի պատճառով խստացրել է վերահսկողությունն աֆրիկյան երկրներից ժամանողների համար

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը էբոլա վիրուսի պատճառով խստացրել է վերահսկողությունն աֆրիկյան երկրներից ժամանողների համար

Հնդկաստանի իշխանությունները խստացրել են վերահսկողությունն  օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և մուտքի այլ կետերում Աֆրիկայի երկրներից ժամանողների համար․ պատճառը էբոլա վիրուսի ավելացող դեպքերն են։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հնդկաստանի առողջապահության նախարարությանը կից Բժշկական  ծառայությունների գլխավոր վարչությունից (DGHS) հայտնել են, որ «ճանապարհորդները, որոնք երկիր են ժամանում Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունից, Ուգանդայից և Հարավային Սուդանից կամ այդ երկրներով մեկնում են  տարանցիկ ճանապարհով, ախտանշաններ, ներառյալ տենդ, թուլություն և հոգնածություն, գլխացավ և մկանային ցավ, փսխում, փորլուծություն, անհասկանալի արյունահոսություն և կոկորդի ցավ ի հայտ գալու դեպքում պետք է դիմեն օդանավակայանի սանիտարական վերահսկողության աշխատակցին կամ բժշկական կետ՝ մինչև ներգաղթային հսկողության անցնելը»։

Հնդկաստանի իշխանությունները նաև խորհուրդ են այն անձանց, ովքեր շփվել են էբոլայով հիվանդացածների կամ այդ վիրուսի ենթադրյալ  կրողների արյան կամ կենսաբանական հեղուկների հետ, դիմել բժիշկներին։

Հնդկական ANI լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ էբոլայով հիվանդացության դեպքեր Հնդկաստանի տարածքում չեն հայտնաբերվել։

2026 թվականի մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջապահական ոլորտում միջազգային նշանակության արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում և Ուգանդայում էբոլայի համաճարակի պատճառով:

Հիվանդության հետևանքով մահերի թիվը հասել է 139-ի, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 600-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում