Իրան

Իրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNN

1 րոպեի ընթերցում

Իրանը սպասվածից արագ է վերականգնում ռազմական արդյունաբերական բազան. CNN

Իրանն ապրիլի սկզբին սկսված հրադադարի ընթացքում արդեն վերսկսել է անօդաչու թռչող սարքերի արտադրության մի մասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության գնահատականներին ծանոթ երկու աղբյուրների։

Զեկույցում, հղում անելով չորս աղբյուրի, նշվում է, որ ԱՄՆ հետախուզական տվյալներով՝ Իրանի զինված ուժերը վերականգնվում են շատ ավելի արագ, քան սկզբում կանխատեսվում էր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Թեհրանի վրա հետագա հարձակումները, եթե Իրանը չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ, սակայն նշել է, որ Վաշինգտոնը կարող է մի քանի օր սպասել՝ «ճիշտ պատասխաններ ստանալու» համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում