«Ինժեներական քաղաք»-ում տեխնոլոգիական նոր կենտրոն է կառուցվում

7 րոպեի ընթերցում

Երևանի «Ինժեներական քաղաք»-ում տեղի ունեցավ «Ինտտեգրալ Սոլյուշնս»  ընկերության կառուցվող գրասենյակի հիմնարկեքի արարողությունը։ Հայկական «Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերությունը զբաղվում է կիսահաղորդիչների նախագծմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, շնորհավորելով տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի առթիվ, այն կարևոր իրադարձություն համարեց ինժեներական ոլորտի և հայաստանյան տեխնոլոգիական համայնքի համար։

«Մենք, հատկապես վերջին երկու-երկուսուկես տարիների ընթացքում, հաճախակի խոսում ենք այն մասին, որ արդեն ժամանակն է հասունացել, որ Հայաստանը հետզհետե ծառայություններ մատուցող երկրից վերածվի, վերաճի սեփական արտադրանք արտադրող ու աշխարհին առաջարկող, արտահանող տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։ Կարծում եմ, որ «Ինտեգրալ Սոլյուշնս» ընկերության գործունեությունը, մտահորիզոնը և առաքելությունը, լավագույնս համապատասխանում են Կառավարության կողմից որդեգրված հենց այս քաղաքականությանը: Կիսահաղորդչային ոլորտում տասնամյակներ շարունակ Հայաստանում առկա են գործընթացներ, մարդկային մասնագիտական կապիտալ, համագործակցություն տարբեր երկրների կորպորացիաների հետ, ինչպես նաև վերազգային ընկերություններ»,-իր խոսքում նշեց Մխիթար Հայրապետյանը։

Ըստ նախարարի՝ չնայած այդ ընկերությունները կարևորագույն դեր են խաղացել Հայաստանում համապատասխան էկոհամակարգի ձևավորման, միլիոնավոր դոլարների ներդրումների, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման գործընթացում, սակայն հասունացել է նաև կիսահաղորդչային նախագծմամբ զբաղվող հայկական ընկերություններ ստեղծելու ժամանակը։

Հայրապետյանը կարևորեց նաև նախատեվող կենտրոնում ընկերության կողմից Siemens-ի եզակի սուպերհամակարգչի (էմուլյատոր) տեղակայման ծրագիրը, որը թույլ կտա հայկական նախագծվող չիպերը թեստավորել հենց տեղում՝ նախքան արտադրությունը։

Նախկինում հայկական ընկերությունները ստիպված էին մեծ միջոցներ ու ժամանակ ծախսել արտերկրում չիպերի թեստավորումն իրականացնելու համար, քանի որ այս փուլը զբաղեցնում է չիպերի ստեղծման բյուջեի և ժամանակի՝ շուրջ 80%-ը։ 

«Ինտտեգրալ Սոլյուշնս» ընկերության հիմնադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ այսօր ոլորտը Հայաստանում բավականին հրապուրիչ է, քանի որ ստեղծվում են բազմաթիվ՝ ինչպես հայկական, այնպես էլ վերազգային ընկերություններ։

«Հայաստանը բացառիկ կետ է քարտեզի վրա, որտեղ վերազգային ընկերությունների կոնցենտրացիան, կարելի է ասել, ամենաբարձրներից է, եթե ոչ՝ ամենաբարձրը։ Մենք ունենք նաև շառուներ, որոնք փորձում են այս ամենն առաջ տանել՝ նախարարությունը, Ինժեներական ասոցիացիան, մեր ՏՏ գործատուների միությունը և «Ինժեներական քաղաք»-ը, ինչպես նաև այլ կառույցներ։ Բոլորս փորձում ենք մեկ գաղափարի շուրջ հավաքվել և ներդրումների համար Հայաստանը դարձնել հրապուրիչ՝ բնականաբար իրականացնելով նաև մարդկային կապիտալի զարգացման ծրագրեր»,-ասաց Մուսայելյանը։

«Ինժեներական քաղաք»-ում ընկերության նոր գրասենյակի հիմնարկեքի արարողությունն ամփոփվեց նախատեսվող շինության հիմքում հայկական մշակմամբ ռազմավարական ինտեգրալ սխեմաների ստեղծմամբ զբաղվող ընկերության զարգացման տեսլականն ու նպատակները պարունակող պատիճի տեղադրմամբ։

Մխիթար Հայրապետյան, Արմեն Բալդրյան, Էդուարդ Մուսայելյան. «Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

Արմեն Բալդրյան. «Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

Էդուարդ Մուսայելյան, Արմեն Բալդրյան, Մխիթար Հայրապետյան. «Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

«Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

Մխիթար Հայրապետյան. «Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

«Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

Էդուարդ Մուսայելյան. «Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

«Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

«Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

Էդուարդ Մուսայելյան, Մխիթար Հայրապետյան. «Ինտտեգրալ Սոլյուշնս» տեխնոլոգիական նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությունը

Հայերեն العربية

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան