Ուկրաինան պարզաբանումներ է ակնկալում Բրիտանիայից ռուսական նավթի պատժամիջոցների մասնակի չեղարկման առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը հայտարարել է, որ պարզաբանումներ է ակնկալում Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից՝ կապված ռուսական նավթի որոշ տեսակների, մասնավորապես դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի ներմուծման նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու որոշման հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։

Մեծ Բրիտանիան նաև թույլատրել է ռուսական հեղուկ բնական գազի ծովային փոխադրումը։

«Ներկայումս մեր դիվանագետների, [նախագահի] գրասենյակի և բրիտանական կողմի միջև շատ ակտիվ կապ է հաստատվում՝ մանրամասները պարզաբանելու համար», - մայիսի 20-ին ասել է Զելենսկու օգնականը։

Զելենսկին նախկինում բազմիցս կոչ է արել արևմտյան գործընկերներ՝ պահպանել պատժամիջոցների խիստ ռեժիմը՝ կապված ռուսական նավթի արտահանման հետ։ Պաշտոնական Կիևը մշտապես պարզաբանել է, որ Ռուսաստանն այդ գործարքներից ստացված գումարն օգտագործում է Ուկրաինայի դեմ իր պատերազմը ֆինանսավորելու համար։

Վերջին ամիսներին Կիևը ակտիվացրել է Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքների դեմ հեռահար հարվածները՝ մասնավորապես հարվածներ հասցնելով Բալթիկ և Սև ծովերի նավահանգիստներին, ինչպես նաև Ուրալում գտնվող թիրախներին, որոնք առաջնագծից ավելի քան 1500 կմ հեռավորության վրա են։ Զելենսկին այս հեռահար հարձակումներն անվանել է «հեռահար պատժամիջոցներ»։

Մեծ Բրիտանիան ռուսական նավթից պատրաստված դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի ներմուծման վրա երրորդ երկրներում արգելք դնելու ծրագրերը մեղմացրել է՝ մատակարարումների խափանումների և դրա հետևանքով գների բարձրացման հետ կապված մտահոգությունների պատճառով։

Արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ իրենց քաղաքականության փոփոխությունը պետք է բնորոշել որպես հրաժարում Ռուսաստանի տնտեսությանը վնասելուն ուղղված պատժամիջոցներից։ Այդուհանդերձ, բրիտանական կողմը հայտնել է, որ ստեղծված տնտեսական իրավիճակում անհրաժեշտ են լրացուցիչ ճկունություններ։

Հայերեն Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ