Թուրքիա

Գերմանիան Patriot հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի հարավ-արևելքում

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Patriot հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի հարավ-արևելքում

Գերմանիան այս տարվա հունիսից վեց ամիս ժամկետով Patriot հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի հարավ-արևելքում՝ փոխարինելու ՆԱՏՕ-ի շրջանակում տարածաշրջանում արդեն տեղակայված համակարգերից մեկին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Նախարարության հայտարարության համաձայն՝ ներկայում երկրում տեղակայված իսպանական Patriot համակարգին կավելանա նաև գերմանական համակարգը, որը կփոխարինի ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունների պատճառով ՆԱՏՕ-ի կողմից լրացուցիչ տեղակայված երկու Patriot համակարգերից մեկին։

«Փոխարինումը նախատեսվում է ավարտել հունիսին, և ակնկալվում է, որ համակարգը կգործի մոտավորապես վեց ամիս», - նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ  համակարգը տեղակայվելու է Իրանի հետ պատերազմի ֆոնին Թուրքիայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում