Իրան

ԱՄՆ Սենատն առաջին անգամ հավանություն է տվել  Իրանի դեմ պատերազմի դադարեցման բանաձևին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Սենատն առաջին անգամ հավանություն է տվել  Իրանի դեմ պատերազմի դադարեցման բանաձևին

ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկության ժամանակ առաջին անգամ հավանություն է տվել բանաձևին, որը փաստացի Վաշինգտոնի վարչակազմին կարգադրում է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  բանաձևի օգտին քվեարկել է 50 օրենսդիր, դեմ՝ 47-ը։ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչների մեծամասնության հետ մեկտեղ բանաձևի օգտին քվեարկել են  հանրապետականներ Ռենդ Փոլը (Քենտուկիի նահանգ), Լիզա Մուրկովսկին (Ալյասկա), Սյուզան Քոլինզը (Մեն) և Բիլ Քեսիդին (Լուիզիանա)։ Միակ դեմոկրատը, որը դեմ է արտահայտվել բանաձևին, եղել է  Ջոն Ֆեթերմանը (Փենսիլվանիա)։

Ավելի վաղ Կոնգրեսի վերին պալատը համանման քվեարկությունների ժամանակ յոթ անգամ մերժել էր բանաձևը։ The Hill թերթն ընդգծում է, որ նույնիսկ այն դեպքում, եթե բանաձևը վերջնական քվեարկության արդյունքներով հաստատվի Սենատի, ապա նաև Ներկայացուցիչների պալատի կողմից, երկրի նախագահ Դոնալդ Թրամփը վետո կդնի դրա վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում