Մարզեր

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ կառուցվում է Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը

1 րոպեի ընթերցում

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ կառուցվում է Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ կառուցվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցը։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 1 միլիարդ 276 միլիոն դրամ է։

Դպրոցական նոր շենքը կառուցվում է հին շենքի տեղում՝ 450 աշակերտական տեղով։ Կառուցմանը նախորդել են դպրոցական հին շենքի քանդման ու շինաղբի հեռացման աշխատանքները։ Նորակառույց դպրոցը կունենա յոթ մասնաշենք և արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Ձեռք կբերվի նոր գույք։

Շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2026 թվականի նոյեմբերի 30-ին, իրականացվել են 55 տոկոսով։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում