Կատարն ու Թուրքիան քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը
1 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է թուրքական TRT Haber-ը։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի պահպանմանն ու տարածաշրջանում կայունության ապահովման հարցերին։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակին և դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությանը։
Կարդացեք հոդվածը` Русский