Ադրբեջան

Հորմուզի նեղուցի ճգնաժամը չի ազդել Ադրբեջանի նավթի մատակարարումների վրա. Ալիև

2 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցի ճգնաժամը չի ազդել Ադրբեջանի նավթի մատակարարումների վրա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ճգնաժամը չի ազդել Ադրբեջանի վրա նավթի մատակարարումների շղթայի տեսանկյունից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին Ալիևն ասել է Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ճգնաժամը մեզ չի առնչվել մատակարարումների շղթայի առումով, քանի որ էներգակիրների մատակարարումների և երթուղիների դիվերսիֆիկացման մեր քաղաքականությունը այսօրվա քաղաքականություն չէ։ Մենք այն վարում ենք երկար տարիներ, և մեզ հաջողվել է մեր գործընկերների ու հարևանների հետ միասին ձևավորել մատակարարումների դիվերսիֆիկացված շղթա», - ասել է Ալիևը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը որոշակիորեն ազդում է բոլոր նավթարդյունահանող երկրների վրա։

«Ոմանք կարող են կարծել, որ նավթի բարձր գինը կարող է օգուտ բերել։ Այո, դա այդպես է, բայց, միևնույն ժամանակ, նավթային հարուստ պաշարներ ունեցող երկրներից շատերը ներդրումներ են կատարում գանձապետական արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդային շուկաներում։ Երբ տնտեսությունը ցնցումների է ենթարկվում, ֆոնդային շուկաները անկում են ապրում։ Այդ դեպքում թանկացած նավթի վաճառքից ստացված ոչ մեծ շահույթի ֆոնին մենք կորուստներ ենք կրում մեր կապիտալ ներդրումներից։ Այսինքն՝ դրանից տուժում են բոլորը», - ընդգծել է Ալիևը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում