Բոլիվիայում բախումներ են տեղի ունեցել հակակառավարական ցույցերի մասնակիցների և իրավապահների միջև

1 րոպեի ընթերցում

Բոլիվիայում հակակառավարական ցույցերը մեծ մասշտաբներ են ստացել և տարածվել ամբողջ երկրով: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Անկարգությունները սկսվել են, երբ աշխատանքային պայմանների դեմ բողոքող հանքագործները երթով շարժվել են դեպի կառավարական պալատ՝ պահանջելով Ռոդրիգո Պասի հրաժարականը, որը վեց ամիս առաջ է ստանձնել երկրի նախագահի պաշտոնը:

Հանքագործները պահանջում են պայթուցիկ նյութերի և վառելիքի ավելի մեծ հասանելիություն, ինչպես նաև պայմանագրերի վերանայում և հանքարդյունաբերության կանոնակարգերի կիրառում:

Չնայած բողոքի ակցիայի մասնակիցների մեծամասնությունը հանքագործներ են, սակայն ցույցերին են միացել նաև ֆերմերներ և այլ ոլորտների աշխատողներ, որոնք տարբեր վայրերից սկսել են շարժվել դեպի մայրաքաղաք Լա Պաս:

Հայերեն

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը