Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ին ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրին, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական բարեփոխումներին՝ ուղղված հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատրաստվածության և ընտրական գործընթացների բարելավմանը:

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան՝ ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու վերաբերյալ:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները միջազգային դիտորդների արդյունավետ աշխատանքի համար: Այս համատեքստում կարևորվել է դիտորդական առաքելությունների գործունեության թափանցիկ և անաչառ իրականացումը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում