Ռեֆորմիստների կուսակցությունը խոստանում է նոր որակ բերել քաղաքական մշակույթ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին քարոզարշավին մայիսի 18-ին Ռեֆորմիստների կուսակցության մի քանի ներկայացուցիչ մեկնել է Աշտարակ՝ ընտրողների հետ հանդիպում-քննարկումների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանը մեկնելու ճանապարհին տեսանյութի միջոցով անդրադարձել է մի շարք հարցերի՝ նշելով, որ իրենց ընտրվելու պարագայում նոր որակ կբերեն քաղաքական մշակույթ։

«Հաճախ է խոսվում կուսակցությունների անցնելու, չանցնելու, փոշիացնելու մասին։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ ապագա խորհրդարանում լինելու են երեք կամ չորս կուսակցություն։ Բոլոր հիմնական փորձագետները, հարցումները և տեղեկատվական հոսքերը մարդկանց տրամադրում են, որ ընտրական գործընթացներում  շանս ունի անցնելու մի քանի ուժ։  Սա չի համապատասխանում իրականությանը։ Մարդկանց հիսուն տոկոսը չգիտի, թե ում է ընտրելու»,-նշել է նա։

Բաբայանը կարծում է՝ «Քաղաքացիական պայմանագիր»,  «Ուժեղ Հայաստան», կուսակցությունները, «Հայաստան դաշինք»-ը ունեն հստակ ընտրազանգված, իսկ մյուս կուսակցությունները կարող են ստանալ այդ չկողմնորոշված մարդկանց ձայները։

«Մեր խնդիրն է այս 20 օրվա ընթացքում ծանոթացնել մեր ծրագրերին, վարչապետի մեր թեկնածուի հետ, որովհետև մեր թեկնածուն տարբերվում է  բոլորից իր հավասարակշռված պահվածքով, կիրթ և համեստ լինելով, իր հայրենիքին մատուցած  աշխատանքով։ Մենք մեր պրոֆեսիոնալ թիմով կարող ենք նոր որակ բերել քաղաքական մշակույթ, բանավեճի որակ բերել քաղաքացիական մշակույթ, կարող ենք զբաղվել օրենսդրական փոփոխություններով, ռեֆորմներով, որպեսզի մեր երկիրը բարեփոխվի։ Մեր խնդիրը մեր երկրում կատարվելիք դրական փոփոխություններն են։ Ընտրվելու դեպքում մենք այդ դրական փոփոխությունները կբերենք Ազգային ժողով, դրանք օրենքի ուժ կստանան, և դրա արդյունքը կտեսնեք»,-հավաստիացրել է Վահան Բաբայանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։  Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Ռեֆորմիստների կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Անվտանգություն և զարգացում» կարգախոսով և 1 համարի ներքո։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 83 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է։

Հայերեն Русский

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին