Իրան

ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն կանխել է Իրան զենքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) կանխել է Իրաքից զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակի մաքսանենգության փորձը։ 

«Ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումները, որոնք բազավորված են Իրաքի հյուսիսում և գործում են ի շահ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​վարչակարգի (խմբ.՝ Իսրայելի), մտադրվել էին երկիր տեղափոխել մեծ խմբաքանակի նոր ամերիկյան զենք և զինամթերք», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակել է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ խմբավորումները չեզոքացվել են Իրանի հյուսիս-արևմուտքի Քուրդիստանի նահանգի Բանե քաղաքի շրջանում՝ Իրան-Իրաք սահմանից ոչ հեռու։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում