Իրան

Իրանը կոչ է արել ԱՄԷ-ին դասեր քաղել տարածաշրջանային վերջին զարգացումներից

2 րոպեի ընթերցում

Իրանը կոչ է արել ԱՄԷ-ին դասեր քաղել տարածաշրջանային վերջին զարգացումներից

Մերձավոր Արևելքի երկրները, մասնավորապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, պետք է դասեր քաղեն վերջին իրադարձություններից և գիտակցեն, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Tasnim լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ ԱՄԷ-ն, պետք է դասեր քաղեն վերջին երկու-երեք ամիսների իրադարձություններից, քանի որ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի (խմբ․՝ նկատի ունենալով Իսրայելը) ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն չի ապահովում անվտանգությունը, այլև լուրջ սպառնալիք է ներկայացնում այդ երկրների զարգացման և տնտեսական բարեկեցության համար», - հայտարարել է Բաղային։

Նա ընդգծել է, որ Իրանը կոչ է անում իր հարևաններին չտրվել իրանական կողմի հակառակորդների ազդեցությանը, ովքեր «ձգտում են տարաձայնություններ սերմանել տարածաշրջանի երկրների միջև»։

Աբու Դաբիի իշխանությունները մայիսի 17-ին հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բարաքա ատոմային էլեկտրակայանի ներքին անվտանգության գոտուց դուրս գտնվող էլեկտրական գեներատորին՝ հրդեհ առաջացնելով։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում