Իրան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները

1 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պատրաստ է Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բոլոր բազաները շարքից հանել Հորմուզի նեղուցի՝ ԱՄՆ-ի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Պարսից ծոցի հարավային մասում գտնվող բոլոր ամերիկյան ռազմաբազաները մոտ ապագայում ապաակտիվացվելու են», - հայտարարել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Իբրահիմ Զոլֆաղարին։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ մայիսի 17-ին Արաբական Միացյալ Էմիրությունները ենթարկվեց անօդաչու թռչող սարքերի գրոհին։ Դրանցից մեկն ընկել է Ալ-Զաֆրայի շրջանի Բարաքա ատոմային էլեկտրակայանի մերձակայքում գտնվող էլեկտրագեներատորի վրա՝ առաջացնելով հրդեհ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում