Գավառի պետական համալսարանի 29-րդ գիտաժողովում ներկայացվել են հայոց պատմության հիմնախնդիրներին նվիրված զեկուցումներ

3 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 29-րդ միջազգային գիտաժողովի առաջին բաժանմունքում ներկայացվել են  զեկուցումներ փիլիսոփայական, աստվածաբանական, պատմական, մշակութաբանական գիտությունների տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանից, գիտական զեկուցումները նվիրված էին հայոց պատմության հիմնախնդիրներին՝ Հայաստանի առաջին հանրապետության մամուլին, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, 1945 թ․ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցին, ինչպես նաև 1915-1920-ականների Նոր Բայազետի գավառում որբախնամ գործունեության կազմակերպման խնդիրներին։

Գիտաժողովին զեկուցումներով հանդես են եկել  Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը (զեկուցման թեման՝ «Վլադիկ Ներսիսյանցի «Ցիվիլիզմի մանիֆեստը» աշխատությունը որպես հասարակության առաջընթացի մոդել»), ամբիոնի դասախոսներ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանը (զեկուցման թեման՝ «Հայկական հարցը և եվրոպական տերությունները ռուսական պատմագրությունում»), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Հակոբյանը (զեկուցման թեման՝ ««Յուրացում» ջնջման միջոցով. հիշողությունը և տարածքը օկուպացված Ստեփանակերտում»), պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Քանաքարա Հայրապետյանը (զեկուցման թեման՝ «Որբախնամ գործունեության կազմակերպումը Նոր Բայազետի գավառում (1915-1920-ական թվականներ»): Դասախոս Քանաքարա Հայրապետյանի համահեղինակությամբ զեկուցումներ են ներկայացրել  Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Լենա Խաչատրյանը (զեկուցման թեման՝ «Նադիր Շահի բռնագաղթի քաղաքականությունը Արևելյան Հայաստանում») և Արմինե Ասլանյանը (զեկուցման թեման՝ «1945 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության հարցի շուրջ»):

Գիտաժողովին զեկուցմամբ հանդես է  եկել  ՀՊՏՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Աննա Ասատրյանը (զեկուցման թեման՝ «ՏԻՄ-երի գործունեության լուսաբանումը Հայաստանի առաջին հանրապետության մամուլի էջերում»):

Բաժանմունքի աշխատանքներն ընթացել են ակտիվ հարցուպատասխանի և քննարկումների մթնոլորտում։

Հայերեն

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Իրանի բանակցային պատվիրակությունը հեռացել է Դոհայից. Reuters

Բեմ, որտեղ հաղթահարվում են վախերն ու կարծրատիպերը. «Արև» թատրոնի նոր ներկայացումը

Իրանը թշնամանք չի տածում տարածաշրջանի երկրների նկատմամբ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 10 ամսում աճել են 325.6 մլրդ դրամով

Ընդդիմությունը փորձում է վիժեցնել ԹՐԻՓՓ նախագիծը և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանի էներգետիկ շուկայի բարեփոխումները՝ ԵՄ աջակցությամբ և միջազգային փորձի փոխանակմամբ

Haypass-ը գործում է բնականոն հունով․ ՆԳՆ