Հայաստան

Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը միջոոցառումներ է ձեռնարկում Երևանի Փարպեցի փողոցում մայիսի 16-ի գիշերը տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՆԳ նախարարությունից՝ նշելով, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

«Փարպեցի փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ։ Տուժած անձինք չկան»,-նշեցին ՆԳՆ-ից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մայիսի 16-ին ժամը 01:50-ի սահմաններում Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում