ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոսը քննարկել են ոլորտային հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գլխավոր հյուպատոս Ջարի Բարնեթին, վիզաների բաժնի ղեկավար Ալեքս Ջոնսին և հյուպատոսության ներկայացուցիչներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից՝ մանրամասնելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի խորհրդական Վազգեն Մուրադյանը, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը, ինչպես նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու իրավակարգավորումների կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մասնավորապես, ներկայացվել են «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայից բխող ներպետական կարգավորումների ձևավորման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված քայլերը, ինչպես նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքից բխող կառավարության որոշումների նախագծերի մշակման ընթացքը։

Քննարկման շրջանակում ներկայացվել են ոլորտային ընթացակարգերի հստակեցման, գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված նախաձեռնություններն ու նախատեսվող կարգավորումները։ Կարևորվել է երեխաների լավագույն շահի պաշտպանության, միջազգային չափանիշներին համապատասխան իրավական մեխանիզմների ներդրման և ոլորտում կանխատեսելի ու վստահելի ընթացակարգերի ապահովման անհրաժեշտությունը։

Հաղորդվում է, որ կողմերը բարձր են գնահատել երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում ձևավորված կառուցողական, գործընկերային և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով նաև այս ոլորտում երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման և հետագա ամրապնդման կարևորությունը։

 

 

Հայերեն English

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար