Քաղաքականություն

Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

2 րոպեի ընթերցում

Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանը ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

Ռուսաստանն ըմբռնմամբ կմոտենա յուրաքանչյուր ընտրության, որ կկատարի հայ ժողովուրդը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման մասին հարցին։

«Իհարկե, ինչպես բազմաթիվ անգամներ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնմամբ կմոտենանք յուրաքանչյուր ընտրության, որ կկատարի հայ ժողովուրդը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։  

Օվերչուկը նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ փուլում ստիպված է լինելու ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։

«Հայաստանում խոսում են Եվրամիության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի են։ Հայաստանում նույնպես դա շատ լավ հասկանում են, երկրի ղեկավարությունն էլ այդ մասին խոսում է, որ դրանք անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված են լինելու այդ ընտրությունը կատարել, եթե որոշեն, որ պետք է անեն այդ ընտրությունը»,- ընդգծել է Ալեքսեյ Օվերչուկը։  

ՌԴ փոխվարչապետը նաև ասել է, որ Հայաստանը Ռուսաստանին դաշնակից պետություն է, երկու երկրներին միավորում են խորը և երկարատև բարեկամական կապերը։

«Մոսկվան մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ։ Հայաստանը մեզ համար շատ մտերիմ, դաշնակից երկիր է։ Այն Եվրասիական տնտեսական միության, Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։ Պարզապես մարդկային կապերը, որոնք մեզ միավորում են, շատ խորն են, շատ լուրջ են»,- նշել է Օվերչուկը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում