Իրան

Իրանին չի հաջողվի ոչ շահավետ գործարք պարտադրել Թրամփին. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

Իրանին չի հաջողվի ոչ շահավետ գործարք պարտադրել Թրամփին. Ռուբիո

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա Իրանին Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով բենզինի գների աճն օգտագործել այն բանի համար, որպեսզի հակամարտության կարգավորման շուրջ Վաշինգտոնի համար ոչ շահավետ գործարք կնքվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախագահը հստակ հասկացրել է, որ իրանցիները չեն կարող մեզ պարտադրել վատ գործարք կնքել՝ մեր դեմ օգտագործելով մեր ներքին քաղաքականությունը», - ասել է Ռուբիոն։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում արդեն միջոցներ են ձեռնարկվել բենզինի գները պահպանելու համար, և «դրանք նվազելու են»։

Մայիսի 12-ին Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում ամերիկացիների ֆինանսական վիճակը Իրանի հետ կապված իրադրության պատճառով, քանի որ ինքը փորձում է կանխել ավելի լուրջ խնդիր՝ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելը։

Թրամփը նաև սպառնացել է, որ եթե Իրանի իշխանությունները «չանեն այն, ինչը ճիշտ է», ապա ինքը «կավարտի աշխատանքը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում