2 րոպեի ընթերցում
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մայիսի 15-ին կսկսի Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի մոտից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կուսակցությունը հայտնել է «Ֆեյսբուքի»-ի իր էջում տարածած գրառմամբ։
Կուսակցության ներկայացուցիչները ՀՀ նախագահական նստավայրի մոտ կլինեն ժամը 11։00-ին։
Կուսակցության ներկայացուցիչները նախորդ օրերին քարոզարշավի շրջանակներում ակցիաներ են իրականացրել Բարձրագույն դատական խորհրդի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Կենտրոնական բանկի շենքերի մոտ։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։
Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։