Միացյալ Նահանգներ

Չինաստանը համաձայնել է 200 Boeing ինքնաթիռ գնել. Թրամփ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը համաձայնել է 200 Boeing ինքնաթիռ գնել. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ համաձայնել է գնել 200 Boeing ինքնաթիռ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ ղեկավարը հայտնել է, որ պետական այցի շրջանակում Սի Ծինփինի հետ քննարկվել են տարբեր հարցեր։ «Մենք շատ լավ հանդիպում ենք ունեցել։ Նա համաձայնել է պատվիրել 200 ինքնաթիռ Boeing-ից։ Դա մեծ թվով աշխատատեղեր են»,- ասել է Թրամփը։

Մայիսի 13-15-ը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում նրան ուղեկցել են խոշոր ամերիկացի գործարարներ, այդ թվում և Boeing-ի ղեկավար ու նախագահ Քելի Օրթբերգը։

Մյուս գործարարների շարքում էին նաև Meta, SpaceX և Tesla’s, Apple, Cargill, Visa, Cisco, Qualcomm, Coherent, Micron, GE ⁠Aerospace, Illumina, Mastercard ընկերությունների ղեկավարները։

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում