Ռուբիոն հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ի գոյության իմաստը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների կողմից հրաժարվելը Իրանի հետ հակամարտության ընթացքում Վաշինգտոնին ռազմական բազաներ մուտք տրամադրելուց հարցականի տակ է դնում դաշինքի գոյության իմաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Գլխավոր պատճառը, որի համար ՆԱՏՕ-ն շահավետ է ԱՄՆ-ին, հենց բազաների տեղակայման իրավունքներն են, իսկ այժմ դա մեզ մերժվում է, օրինակ, Իսպանիայի կողմից։ Այդ դեպքում ո՞րն է դաշինքի իմաստը: Ստացվում է, որ նրանք դաշնակիցներ են միայն այն ժամանակ, երբ իրենք են դա ցանկանում», - ասել է Ռուբիոն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «միանգամայն օրինական հարցեր» ունի ՆԱՏՕ-ին: «Ի՞նչ իմաստ ունի այն դաշինքը, որի առավելությունը մեզ համար բազաներ օգտագործելու իրավունքն է, եթե հակամարտության ժամանակ, ինչպիսին Իրանի հետ էր, մեզ կարող են մերժել մուտքն այդ բազաներ: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք այնտեղ՝ միայն դրանք պաշտպանելու, բայց ոչ մեր ազգային շահերը առաջ տանելու համար: Դա բացարձակ օրինական հարց է, որն անհրաժեշտ է քննարկել, հատկապես հաշվի առնելով, որ մենք ենք վճարում ծախսերի երկու երրորդը», - հավելել է նա:

Հայերեն Русский

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ այսուհետ հասանելի կդառնա հանրությանը. ՔԿ նախագահը, ԿԳՄՍ նախարարը և Գլխավոր դատախազն այցելել են Ազգային պատկերասրահ

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը