Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները քննարկել են ուղևորափոխադրումների զարգացման ծրագրերը

2 րոպեի ընթերցում

«Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում:

«Մասնավորապես, որոշում է կայացվել 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին Երևան-Բաթումի-Երևան երթուղով արագընթաց ֆիրմային գնացքի գործարկման մասին։ Կողմերը հաստատել են 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրընդմեջ մեկնումով ժամանակացույցը։ Երկաթուղայինները նաև պայմանավորվել են ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ՝ սահմանային հսկիչ անցակետերով ուղևորների անցման ժամանակահատվածում գնացքի պարապուրդը սահմանին կրճատելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանակցությունների մանրամասներ են հայտնել Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթումի-Երևան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ: Նախատեսվում է կազմակերպել մի խումբ զբոսաշրջիկների փոխադրում հիմնականում Չեխիայից՝ կազմակերպելով կեցությունը ՀԿԵ-ի վագոններում և հընթացս կանգառներով, երբ զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերին: Ընկերությունից հիշեցնում են, որ առաջին նման ուղերթը ՀԿԵ-ն հաջողությամբ կազմակերպել էր 2025 թվականին։

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով