Պակիստանը մնում է հիմնական միջնորդը ԱՄՆ-ի հետ բանակցություններում. Իրանի ԱԳ նախարարություն

1 րոպեի ընթերցում

Իրանը հակամարտության կարգավորման շուրջ իր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ վարում է միայն Պակիստանի միջոցով, թեև մյուս  երկրները նույնպես քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Տարբեր երկրներ հավանություն են տալիս այս հարցում շփումներին, և տարածաշրջանի բազմաթիվ երկրներ իրական մտահոգություններ ունեն լարվածության սրման առնչությամբ: Այնուամենայնիվ, առաջվա պես միջնորդ է մնում Պակիստանը: Որպես Իրանի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական միջնորդ՝ Պակիստանը շարունակում է իր գործունեությունն այս ուղղությամբ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է Բաղային, Կատարը մեկն է տարածաշրջանի առավել ակտիվ երկրներից, որոնք լավ հարաբերություններ են պահպանում ինչպես Թեհրանի, այնպես էլ Վաշինգտոնի հետ, և մշտապես կարգավորման հարցի շուրջ իրենց կարծիքն ու գաղափարներն են փոխանակում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:

Իրան

Իրանը հայտարարել է, որ առայժմ ԱՄՆ-ի հետ չի քննարկում իր միջուկային ծրագրի հարցը

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ