Հանրաքվե կանցկացնենք, երբ լինի դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը. Փաշինյանն արձագանքել է Պուտինի հայտարարությանը

5 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են այդ հարցով հանրաքվե անցկացնել և հարցնել հայ ժողովրդի կարծիքը, որից հետո նաև Ռուսաստանը համապատասխան հետևություններ կանի և կգնա «փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի»։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ թեմայով ՌԴ նախագահի հետ աշխատանքային մակարդակում քննարկումներ ունեցել է.

«Եվ ես ասել եմ, որ մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի՝ դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում։ Ես համաձայն չեմ նաև «ապահարզան» ձևակերպման հետ, որովհետև ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ։ Ես այդ ձևակերպման հետ համաձայն չեմ։ Հայաստանը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ։ Մենք ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ ենք, և քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը, և էլի եմ ասում՝ քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել։ Նաև հանրաքվե կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի։ Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Մենք շատ հարգանքով ենք վերաբերվում ԵԱՏՄ մեր գործընկերներին, ԵԱՏՄ-ին մեր մասնակցությանը»,- ասել է ՀՀ վարչապետը։  

Նա հավելել է, որ Հայաստանի քաղաքականությունն ամբողջովին հրապարակային է, դրա տակ որևէ դավադրություն չկա թաքնված.

«Մենք որդեգրել ենք բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն, որի առանցքային սկզբունքներից մեկը հարգանքի և փոխադարձ շահերի ճանաչման վրա հիմնված հարաբերություններն են։ Եվ ես նախկինում էլ եմ ասել, որ մենք չենք ունեցել, չունենք և չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին, մենք շարունակելու ենք առաջնորդվել Հայաստանի պետական շահերով, մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում։ Ընդ որում, ուզում եմ ասել, որ դա քաղաքական ճաշակի հարց չի, որովհետև կարող է մեկնաբանություն լինել, որ դա կապված է իմ անձի հետ, մեր քաղաքական թիմի հետ։ Դա օբյեկտիվ իրականությունից բխող պրոցես է, և, այո, հարաբերությունների տրանսֆորմացիա է տեղի ունենում, և ես դրական եմ գնահատում հարաբերությունների այդ տրանսֆորմացիան։ Ես հասկանում եմ նաև, որ որոշակի հարցեր կան, դիսկոմֆորտներ կան, պարզաբանման ենթակա նրբություններ կան, բայց իմ գնահատականն այն է, որ մենք այդ հարցերի շուրջ պետք է աշխատենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց լրացուցիչ սրելու, և մենք այդ տրամաբանությամբ էլ գնալու ենք»,- նշել է ՀՀ վարչապետը։

Նա շեշտել է, որ ՌԴ նախագահի հետ ունի աշխատանքային հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա.

«Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում և միջավայրում՝ փաստարկների և փաստերի վրա հիմնվելով։ Ես այդ տրամաբանությունը շարունակելու եմ։ Հարգանքներիս հավաստիքը և՛ Ռուսաստանի նախագահին, և՛ Ռուսաստանին։ Էլի եմ ասում՝ մենք Ռուսաստանի  շահերը վնասելու խնդիր չունենք, չենք ունեցել և չենք ունենալու, բայց մենք լիարժեք նվիրված ենք նաև մեր պետության շահերին։ Իհարկե, մենք նաև ԵՄ-ի հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու և ԵՄ-ին անդամակցելու  գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ ենք շարժվելու, այն է՝ ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու  ճանապարհով ենք ընթանալու»,- եզրափակել է Փաշինյանը։

Քաղաքականություն

Պուտինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է հանրաքվեի դնել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցը

 

Հայերեն English Español فارسی Русский 中文

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի