Եվրոպա

Հունգարիայում հայտարարել են, որ չեն պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

Հունգարիայում հայտարարել են, որ չեն պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա

Հունգարիայի նոր իշխանությունները չեն պատրաստվում զինվորականներ ուղարկել Ուկրաինա, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի թեկնածու Անիտա Օրբանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Իհարկե՝ ոչ», - ասել է նա Հունգարիայի խորհրդարանի ԵՄ-ի հարցերով հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական ​​ժողովրդական կուսակցության պատգամավորի համապատասխան հարցին։

Հունգարիայում ապրիլի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթանակ է տարել «Տիսա» կուսակցությունը, որի առաջնորդ Պետեր Մադյարը խորհրդարանի առաջին նիստում ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում