Աշխարհ

Եվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց

1 րոպեի ընթերցում

Եվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի դաշինքի գործունեության համար՝ չնայած Իրանի դեմ պատերազմի շուրջ ԱՄՆ նախագահի հետ աճող տարաձայնություններին:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով Գերմանիայի կանցլերի հայտարարությունը:

«Մենք իսկապես պատրաստ ենք այս դաշինքը կենդանի պահել ապագայի համար: Մենք գիտենք, որ կան որոշ տարաձայնություններ։ Մենք գիտենք, որ բոլորս տեսնում ենք մարտահրավերներ, բայց մեր վերջնական նպատակն է վերջ դնել այս հակամարտությանը և երաշխավորել, որ Իրանը չի կարողանա արտադրել միջուկային զենք»,-ասել է Մերցը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ մամուլի ասուլիսում։ 

Նա հավելել է, որ այս նպատակը Ամերիկայի և Եվրոպայի միջև ընդհանուր է։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում