Հայաստան

Արմեն Ղազարյանը ՄԱԿ-ում վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միգրացիայի կառավարման համակարգի շարունակական արդիականացմանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Ղազարյանը ՄԱԿ-ում վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միգրացիայի կառավարման համակարգի շարունակական արդիականացմանը

Նյու Յորքում մայիսի 5-ից 8-ը տեղի է ունեցել Միգրացիայի միջազգային դիտարկման երկրորդ ֆորումը (IMRF)՝ նվիրված Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի վերաբերյալ գլոբալ դաշնագրի (GCM) իրականացման առաջընթացի գնահատմանը։

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նախարարի տեղակալը ելույթով է հանդես եկել ֆորումի ընդհանուր քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս մասնակցեց նախարարական կլոր սեղանին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը միջազգային չափանիշներին համահունչ միգրացիայի կառավարման համակարգի շարունակական արդիականացմանը։

Հաղորդվում է, որ ելույթներում նաև ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Ֆորումի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը մասնակցել է նաև հարակից միջոցառումներին և երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում