Իրան

Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին

Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են Բարբադոսի դրոշի ներքո նավարկող Ocean Koi նավթատար լցանավի կալանման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Զինվորականները լցանավին մեղադրել են «իրանական ազգի շահերին» վնաս հասցնելու փորձի համար։ Այն կալանել են հատուկ գործողության արդյունքում, ուղեկցել են ափ և «հանձնել դատական ​​իշխանություններին»։

«Իրանի ռազմածովային ուժերը վճռականորեն պաշտպանում են իրանական ազգի շահերն ու ակտիվները տարածքային ջրերում և չեն հանդուրժի խախտողներին և ագրեսորներին», - նշվում է հրապարակման մեջ։

Այս շաբաթ Իրանը պաշտոնապես գործարկել է Հորմուզի նեղուցով նավարկության կառավարման նոր մեխանիզմ։ Նավերը պարտավոր են իրենց գործողությունները կանոնավորել այս համակարգին համապատասխան և տարանցման թույլտվություն ստանալ, նախքան կհատեն Հորմուզի նեղուցը, որն աշխարհի կարևորագույն ուղիներից մեկն է նավթի փոխադրման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում