Չինաստանը հաստատել է Հորմուզի նեղուցում նավթատար նավի վրա հարձակումը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը մայիսի 8-ին հաստատել է, որ մայիսի 4-ին Հորմուզի նեղուցի մոտ հարձակման ենթարկված նավը Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավ էր՝ չինական անձնակազմով։ Նրա խոսքով՝ տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը։

Խոսնակը հայտարարել է, որ իր երկիրը «խիստ մտահոգված է» Հորմուզի նեղուցում լարվածության հետևանքով տուժած նավերի մեծ թվի առնչությամբ։

«Նավի վրա կան Չինաստանի քաղաքացիներ, սակայն անձնակազմի անդամների շրջանում զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է խոսնակը։

Չինական Caixin Global-ը մայիսի 7-ին հաղորդել էր, որ մայիսի 4-ին Հորմուզի նեղուցի մոտակայքում հարձակման է ենթարկվել չինական ընկերության պատկանող նավթատար նավ։

Հայերեն

2025 թվականի սպանությունների մոտ 30 տոկոսը կատարել են ընտանիքի անդամները․ Թագուհի Ղազարյան

Ռուսաստանը մեկ շաբաթում պատերազմից ի վեր ռեկորդային 2,76 միլիարդ դոլարի նավթի արտահանում է իրականացրել․ Bloomberg

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը