Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով անցման նոր կանոններ. CNN

2 րոպեի ընթերցում

Իրանը մտադիր է լցանավերի սեփականատերերից պահանջել «Նավի մասին տեղեկատվության հայտարարագիր» լրացնել Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 7-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը, որի տնօրինության տակ է հայտնվել փաստաթուղթը:

Ավելի քան 40 հարցից բաղկացած հայտարարագիրը կազմել է իրանական Պարսից ծոցի նեղուցի վարչությունը (PGSA), որը երկրի իշխանությունների կողմից ստեղծվել է մայիսի 5-ին:

Փաստաթղթով, ի թիվս այլ բաների, պահանջվում է նշել նավի անվանումը և նավի նույնականացման համարը, դրա նախկին անվանումը, ինչպես նաև ծագման երկիրը և նշանակման կետը: Անհրաժեշտ է նաև տեղեկատվություն նավի սեփականատերերի, օպերատորների և անձնակազմի անդամների քաղաքացիության մասին: Պարտադիր է նաև մանրամասն տեղեկատվություն տեղափոխվող բեռի մասին:

Այդ բոլոր տվյալները պետք է PGSA-ի էլեկտրոնային փոստին ուղարկել նախքան Հորմուզով նավի անցումը:

«Սխալ կամ թերի տեղեկատվություն տրամադրելու համար պատասխանատվությունը կրում է բացառապես դիմողը. նա նաև պատասխանատու կլինի դրանից բխող բոլոր հետևանքների համար», - նշվում է կազմակերպության էլեկտրոնային նամակում, որին ծանոթացել է CNN-ը:

Փաստաթղթից չի հետևում, թե արդյոք Իրանը մտադիր է վճար գանձել Հորմուզի նեղուցով անցման համար։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, ավելի վաղ Թեհրանի իշխանությունները դրանում տեսնում էին եկամտի հնարավոր աղբյուր, որից ստացվող միջոցները կարելի է օգտագործել ամերիկա-իսրայելական ռմբակոծություններից հետո երկրի վերականգնման համար։

CNN-ի տեղեկատվության համաձայն՝ Իրանը յուրաքանչյուր նավից կարող է գանձել մինչև երկու միլիոն դոլար։

Հայերեն Русский

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները