Իրան

ԱՄԷ-ն հայտնել է Իրանից արձակված հրթիռների և ԱԹՍ-ների դեմ պայքարելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն հայտնել է Իրանից արձակված հրթիռների և ԱԹՍ-ների դեմ պայքարելու մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը մայիսի 8-ին հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը պայքարում է Իրանից արձակված հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄԷ պաշտպանության նախարարությունը X-ում գրառման մեջ։

«ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանությունը ներկայում հետ է մղում Իրանից եկող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները, և Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ երկրի տարբեր մասերում լսվող ձայներն ԱՄԷ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ, թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունք են», - նշված է գրառման մեջ։

Պաշտպանության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն և հետևել անվտանգության հրահանգներին։

Մայիսի 4-ին ԱՄԷ-ի ՀՕՊ-ը տեղեկացրել էր, որ խոցել է Իրանից արձակված 12 բալիստիկ հրթիռ, 3 թևավոր հրթիռ և 4 անօդաչու թռչող սարք։

Միևնույն ժամանակ Իրանը և ԱՄՆ-ն հարվածներ են փոխանակել՝ միմյանց մեղադրելով հրադադարը խախտելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում