Իրաքի վարչապետը Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է գործակցությունն անվտանգության ոլորտում

2 րոպեի ընթերցում

Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ ազ-Զայդին և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը քննարկել են գործակցությունն անվտանգության ոլորտում և ամերիկյան զորքերի ներգրավումն Իրաքի զինված ուժերի պատրաստման գործում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրաքի վարչապետը գրել է X հարթակում:

Նա նշել է, որ Հեգսեթը շնորհավորել է իրեն նոր կառավարություն կազմելու մանդատ ստանալու առթիվ։

«Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում, հատկապես՝ կապված անվտանգության ոլորտում գործակցության հետ՝ համաձայն Իրաքի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շուրջ շրջանակային համաձայնագրի», - գրել է վարչապետը։

Ազ-Զայդին, որն ապրիլի վերջին դարձել է Իրաքի կառավարության ղեկավարը, ընդգծել է երկու երկրների միջև հատուկ հարաբերությունները։

«Զանգը հաստատեց երկու երկրների միջև հարաբերությունների յուրահատուկ բնույթը և դրանց վերաակտիվացման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը վարժանքների ոլորտում՝ Իրաքի զինված ուժերի կարողությունները բարելավելու և դրանց մարտունակության մակարդակը բարձրացնելու նպատակով», - հավելել է վարչապետը։

Ազ-Զայդին վարչապետ է ընտրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն սպառնաց դադարեցնել Իրաքին տրամադրվող օգնությունը, եթե կառավարության ղեկավար նշանակվի ավելի վաղ առաջադրված թեկնածու Նուրի ալ Մալիքին, որին ԱՄՆ-ն համարում է իրանամետ։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար