Եվրոպա

Նորվեգիան ավելի քան 300 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենք մատակարարելու համար

1 րոպեի ընթերցում

Նորվեգիան ավելի քան 300 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենք մատակարարելու համար

Նորվեգիան Ուկրաինային շուրջ 302 միլիոն դոլար է հատկացնում PURL նախաձեռնության միջոցով, որը նախատեսում է սպառազինության արագ մատակարարումներ ՆԱՏՕ-ի երկրների կողմից վճարումների միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Նորվեգիայի կառավարությունը։

«Նորվեգիան Ուկրաինային մոտավորապես 2,8 միլիարդ նորվեգական կրոն (շուրջ 302 միլիոն դոլար) է տրամադրում PURL մեխանիզմի միջոցով», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Նորվեգիան PURL-ի միջոցով Ուկրաինային արդեն տրամադրել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 1,35 միլիարդ դոլար։

PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) նախաձեռնության միջոցով ՆԱՏՕ-ի երկրների ֆինանսավորմամբ ԱՄՆ պաշարներից անհրաժեշտ սպառազինություն է ձեռք բերվում Ուկրաինայի համար։ Այս նախաձեռնությունը մեկնարկել է 2025 թ. հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում