Պարսից ծոցում բեռնատար նավ է հրթիռակոծության ենթարկվել

2 րոպեի ընթերցում

CGM San Antonio առևտրային նավը մայիսի 5-ի ուշ երեկոյան հրթիռակոծության է ենթարկվել Պարսից ծոցի արևելյան մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է CBS News hեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց։

Նրանց տվյալներով՝ նավը խոցվել է, ենթադրաբար, ցամաքային բազավորման թևավոր հրթիռով, ինչի հետևանքով ֆիլիպինյան անձնակազմի մի քանի անդամ վնասվածքներ են ստացել։

Աղբյուրները նշել են, որ ֆրանսիական ընկերությանը պատկանող նավը խոցվել է տեղական ժամանակով մայիսի 5-ի ուշ երեկոյան, երբ այն գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մերձակայքում՝ Դուբայից ոչ հեռու։

Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաստատել է, որ երեքշաբթի օրը՝ մայիսի 5-ին, հաղորդագրություն է ստացել այն մասին, որ «բեռնատար նավը խոցվել է անհայտ արկով»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է «Ազատություն նախագիծ» գործողությունը, որի շրջանակում ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցից պետք է դուրս բերեին հակամարտության պատճառով այնտեղ արգելափակման մեջ գտնվող նավերը։ Իրանական լրատվամիջոցներն այս քայլը որակել են որպես «նահանջ» Հորմուզի նեղուցը վերաբացելու՝ Թրամփի «շարունակական ձախողումներից» հետո։

Իրան

ԱՄՆ-ն դադարեցնում է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը

Հայերեն Русский

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26