Իրան

ԱՄՆ-ն դադարեցնում է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն դադարեցնում է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման գործողությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է «Ազատություն նախագիծ» գործողությունը, որի շրջանակում ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցից պետք է դուրս բերեին հակամարտության պատճառով այնտեղ արգելափակման մեջ գտնվող նավերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է Truth Social հարթակում, գործողության մեկնարկից գրեթե 48 ժամ անց։

Թրամփը նշել է, որ այս որոշման համար հիմք է ծառայել Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում «մեծ առաջընթացը»։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ծովային շրջափակումն ուժի մեջ կմնա։

«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքի, Իրանի դեմ արշավի ընթացքում մեր ունեցած ահռելի ռազմական հաջողության և նաև այն փաստի վրա, որ Իրանի ներկայացուցիչների հետ ամբողջական և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվել, մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած շրջափակումը լիովին ուժի մեջ կմնա, «Ազատություն նախագիծը» (նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով) կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու՝ արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականացվել և կնքվել», - գրել է Թրամփը։

Իրանական լրատվամիջոցներն այս քայլը որակել են որպես «նահանջ» Հորմուզի նեղուցը վերաբացելու՝ Թրամփի «շարունակական ձախողումներից» հետո։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում