Հարավային Կովկասն առաջին անգամ կարող է գրավիչ հանգույց լինել աշխարհի համար. Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ

3 րոպեի ընթերցում

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հայտարարել է, որ արդի պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կա, որպեսզի Հարավային Կովկասը դառնա գրավիչ ներդրումային ու առևտրային հանգույց աշխարհի համար։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դարսալիան այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում պանելային քննարկման ժամանակ՝ նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների  կարգավորման գործընթացը։

«Հարավային Կովկասը շատ ողբերգությունների միջով է անցել՝ հակամարտություններ, փախստականներ, բռնի տեղահանված անձինք, տնտեսական քաոս։ Արդյունքում տարածաշրջանը դեռ զարգացման ճանապարհին է։ Երբ խոսում ենք Հարավային Կովկասի մասին, կարող ենք ասել, որ այսօր առաջին անգամն է, որ արդի պատմության մեջ ունենք իրական հնարավորություն՝ դառնալու իրական քաղաքական և տնտեսական տարածաշրջան։ Սա շատ կարևոր է Վրաստանի համար։ Վրաստանի համար տարածաշրջանային համագործակցությունը շատ կարևոր է։ Կարող ենք ասել, որ մենք սպասել ենք վերջին 35 տարիներին՝ ունենալու այս հնարավորությունը, որպեսզի խոսենք տարածաշրջանային համագործակցության մասին, ինչն էլ իր հերթին շատ կարևոր հիմք կլինի փոխկապակցվածության, ապագայի համար»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալը։

Նա հավելել է, որ Վրաստանը միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել իր հարևանների հետ, սակայն միայն երկկողմ հարաբերությունները բավարար չեն, որպեսզի տարածաշրջանը գրավիչ լինի աշխարհի համար։

«Եթե ունենք պատշաճ տարածաշրջանային փոխկապակցվածության ուղիներ, դա գրավիչ կդարձնի Հարավային Կովկասը, այն գրավիչ հանգույց կլինի արտաքին աշխարհի համար։ Մեր մոտիվացիան մեծ է, մենք մեծապես հետաքրքրված ենք տարածաշրջանային համագործակցությունն ավելի առաջ տանելու  հեռանկարով։

Վրաստանը ևս ներդրում է արել այս ամենում և մեծ ակնկալիքով սպասում է՝ տեսնելու Հարավային Կովկասը որպես գրավիչ հանգույց միջազգային առևտրի, միջազգային ներդրումների և տնտեսական շարժունակության համար»,- եզրափակել է Դարսալիան։  

Հայերեն فارسی Français ქართული Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է