Իրան

Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին

Իրանի իշխանությունները կալանել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ. խմբաքանակների մի մասը նախատեսված էր Պարսից ծոցի երկրների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով սահմանապահներին։

Ըստ հրապարակման՝ կալանելով չորս նավ՝ աշխատակիցներն ստուգման ընթացքում հայտնաբերել են 130 000 լիտր մաքսանենգ դիզելային վառելիք։ Առանձին գործողության ընթացքում նաև կալանվել է առևտրային նավ, որտեղ հայտնաբերվել է 68 000 լիտր վառելիք։

Գործակալությունը նշում է, որ վառելիքի երկու խմբաքանակ նախատեսված է եղել Պարսից ծոցի երկրներում վերավաճառողներին վաճառելու համար. ութ մարդ ձերբակալվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում