Քաղաքականություն

ԵՄ-ն ցանկանում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր դարձնել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ցանկանում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր դարձնել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը ցանկանում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր դարձնել։

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ ուղղություններով է Եվրամիությունը պատրաստ աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով նաև հնարավորությունները, որոնք ստեղծվելու են Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումից հետո։

«Մենք ուզում ենք Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր դարձնել։ Դուք ունենք տաղանդ, դուք ունեք մարդկային ռեսուրս, ունեք կարևոր ռեսուրսներ։ Ձեզ անհրաժեշտ է ներդրումներ և ենթակառուցվածք։ Սա մասամբ ապահովվում է Եվրամիության կողմից ուղղակիորեն է ապահովվում, բայց նաև Եվրամիության կողմից ներդրումների և ռիսկազերծման գործողությունների շնորհիվ է բիզնես սեկտորի համար հնարավորություն ստեղծվում, որպեսզի Հայաստանում ներդրումներ անեն։ Դուք քիչ առաջ ականատես եղաք 6 մտադրության նամակների ստորագրությանը և հանձնմանն առաջատար հիմնադրամներին և ձեռնարկություններին, որոնք արդեն վստահ են, որ սա ճիշտ տեղն է ներդրումներ անելու համար, իսկ ԵՄ-ի կողմից ապահովված ռիսկազերծման բաղադրիչը շատ նպաստավոր միջավայր է ստեղծում բիզնես սեկտորի համար՝ գալու այստեղ և հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր իրականացնելու։

Երևանում կայացած ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրոպական միությունը հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնել է մտադրության վեց նամակ՝ Հայաստանում ներդրումների խթանման նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում